Բաղադրամասեր

  • 4 հատ ձու,
  • 250 գրամ շաքարավազ,
  • 250 գրամ թթվասեր,
  • 1.5 թեյի գդալ սոդա,
  • 2 ճաշի գդալ կակաո,
  • 200 գրամ կարագ,
  • 800-900 գրամ ալյուր,

Կրեմի համար ՝

  • 300 գրամ կարագ,
  • 2 տուփ եփած խտացած կաթ,
  • 100 գրամ շոկոլադ 

Պատրաստման եղանակը

  • Կարագը, ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնե թթվասեր ՝ սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:
  • Թխել առանձին-առանձին: Կրեմը պատրաստելու համար հարկավոր է ՝ Խտացրած կաթը, կարագը և շոկոլադը լավ հարել, եփել։ Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել