Նա պարզապես «մարդկային մի խմբից մյուսին երեխաների բռնի հանձնում» է կատարել
Հակառակ հայաստանյան որոշ գիտնականների ենթադրություններին, թե Հայոց ցեղասպանությունը լիարժեք ուսումնասիրվել է, եւ հայ պատմագրությունը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին, դրանցից շատերն առ այսօր բաց են մնում:



Չուսումնասիրված հարցերից, թերեւս, պետք է առանձնացնել քեմալականների իթթիհատական ծագումն ու օսմանյան ցեղասպան քաղաքականության ժառանգականությունը, թուրքական ժողովրդական զանգվածների եւ քրդական աշիրաթների մասնակցությունը հայերի կոտորածներին, «Թեշքիլաթ-ը Մահսուսայի» գլխավորությամբ պետական կառույցների եւ բանակի դերը, Մուստաֆա Քեմալի մերձակա շրջապատի հայասպան դիմագիծն ու Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կազմի անմիջական մեղսակցությունը, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը, ճշմարտության ուրացման հարցում իշխանություն-ժողովուրդ համերաշխությունը Թուրքիայում, դրա խորքային արմատները, հայերի ունեցվածքի պետական եւ ժողովրդական հափշտակումը, ինչպես նաեւ Հայկական հարցի ու Աթաթուրքի տաբուի առնչությունները:
Այս հարցերի մեջ, ինչ խոսք, ամենացավոտը հայ երեխաների կյանքը «փրկելու» թուրքական դրսեւորումներն են, դրա դրդապատճառներն ու փրկությունն իրբեւ «մարդասիրություն» դիտարկելու փորձերի բուն էությունը: Սփյուռքահայ որոշ շրջանակներ Հայոց ցեղասպանությանն անդրադառնալիս հարկ են համարում մատնանշել. «Ճիշտ է, մեզ կոտորել են: Սակայն բազմաթիվ թուրքեր, վտանգելու գնով իրենց կյանքը, փրկել են հայ երեխաներին»: Նրանց արձագանքում են թուրքական շրջանակները, հավելելով՝ «նույնիսկ հատուկ որբանոցներ ենք ստեղծել հայ երեխաների համար»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել