Hraparak.am-ը գրում է.

«Ոչ մի բան մեր երկրում չի փոխվել, տեսնում ենք, թե ինչպիսի վարքագիծ են դրսեւորում այսօրվա բարձադիր իշխանության ներկայացուցիչները, կրկնում են նախորդների արատավոր երեւյթները, քաղաքական համակարգը չի փոխվել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել կեղծիք․ «Տեղի ունեցավ կեղծիք՝ իբր թե Սերժ Սարգսյանը մերժվել է, մինչդեռ քաղաքական կառուցվածքը շարունակում է նույնը մնալ։ Այն անձը որն այսօր գործադիր իշխանությունն է ղեկավարում, մենք չգիտենք՝ այդ անձը ինչպե՞ս է այնտեղ հայտնվել։ Եկեք ետ վերադառնանք 2011 թվականին, ինչպե՞ս արձակեցին Նիկոլ Փաշինյանին, նրան դատապատել էին 7 տարվա ազատազրկման, նրա նկատմամբ պետք է կիրառվեր համաներում, նա 3 ու կես տարի չի անցկացրել բանտախցում»։

Փոստանջյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գործարքի մեջ է նախորդ իշխանության հետ։

Հարցին՝ փաստեր ունի՞, որ Փաշինյանը համագործակցել է Սերժ Սարգսյանի հետ, նա պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը 6 ամիս համատեղ բնակվել է Սերժ Սարգսյանի հետ, իհարկե ամեն ինչ ի հայտ կգա։ Այնպես չի լինում որ բռնապետը փոխանցում է իշխանությունը եւ ասում ՝ ես սխալվեցի, Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ո՞րն է այդ գործարքի հիմքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել