Tert.am-ը գրում է.

Թուրքիան Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ չի պայքարի, նրա իրական նպատակը քուրդ զինյալների դեմ կռվելն է: Նման կարծիք է հայտնել բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի փորձագետներից Լինա Խաթիբը:

Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, մի շարք փորձագետներ համոզված են, որ թեև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խոստացել է ոչնչացնել Սիրիայում ԻՊ-ի վերջին օջախները, Թուրքիայի ղեկավարն իրականում նման ծրագրեր չունի:

«Թուրքիայի իրական նպատակը քրդական զինված ջոկատներին թիրախավորելն է՝ օգտագործելով ամերիկյան զորքերի դուրսբերումը որպես հարմար առիթ»,- նշել է Խաթիբը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել