Միացյալ Նահանգներn իր զորքը դուրս է բերում Սիրիայից, ԱՄՆ պաշտպանության նախարարը ներկայացրել է իր հրաժարականը: Դա նշանակում է, որ առկա է պայմանավորվածություն Ռուսաստանի հետ Իրանի դերակատարությունը Սիրիայում զսպելու հարցում: Առանց Իրանի հարցում Ռուսաստանի հետ պայմանավորվելու ԱՄՆ-ն իր զորքերը Սիրիայից դուրս չէր բերի, Իսրայելը դա ուղղակի թույլ չէր տա:

Սա բավականին ռիսկային է Հայաստանի համար, քանի որ այս մեծ գործարքի մեջ կարևոր տեղ ունի Արցախի հակամարտության կարգավորումը: Կարծես ուրվագծվում են Ռուսաստան-ԱՄՆ ընդհանուր շահերի ձևավորումը մեր տարածաշրջանում, ինչի հետևանքով Արցախի շուրջ վերջիններիս փոխհամաձայնությունը զգալիորեն կսահմանափակի ստատուս-քվոն պահպանելու Հայաստանի հնարավորությունները:

Փաշինյանի կառավարությունը պետք է պատրաստ լինի իրադարձությունների այսպիսի զարգացմանը և այսօրվանից ձեռնամուխ լինի արցախյան կարգավորման այլընտրանքային առաջարկության մշակմանը:

Հավատարիմ մնալով իմ` Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահին ծառայելու հանձնառությանը, ինչպես նաև անթույլատրելի համարելով Արցախի հարցում ներքաղաքական ցանցակած շահարկում՝ հայտնում եմ իմ պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ օժանդակել Հայաստանի կառավարությանն ու վարչապետին Հայաստանի և Արցախի համար առավելագույն նպաստավոր լուծման հասնելու համար:

Սպասվող բանակցություններում Հայաստանը պետք է ներկայանա աննադեպ ուժեղ և համախմբված:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել