Analitik.am-ը գրում է.

Վերջերս Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններով են հանդես գալիս Արցախի և Հայաստանի հանրապետությունների հետ ունեցած հակամարտության վերաբերյալ, և այդ հայտարարություններում իրենք նշում են, որ 2019 թ-ին ունեն իրենց՝ Ադրբեջանի, համար որոշակի բարենպաստ զարգացումների ակնկալիքներ:

Մասնավորապես՝ 2018 թ-ի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի ԱԳՆ նախարար Է. Մամեդյարովը «Ինտերֆաքս- Ադրբեջան» ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում ասել է հետևյալը. «Կարծում եմ, որ Միլանում տեղի ունեցած վերջին հանդիպմանը իմ հայ գործընկերոջ հետ մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասանք փոխըմբռնման»: Իսկ 2018թ-ի դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳՆ նախարարը նույն ինֆորմացիոն գործակալությանը տրված հարցազրույցում հույս է հայտնել, որ 2019 թ-ին որոշակի առաջընթաց կգրանցվի հակամարտության կարգավորման գործընթացում և Հայաստանը զինված ուժերը դուրս կբերի «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», տեղի կունենա երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորում, ինչը Հայաստանի համար կբացվեն տնտեսական աճի որոշակի հնարավորություններ:

Այդ հարցազրույցի ընթացքում Մամեդյարովը նաև հայտնել է, որ Բաքուն ունի պատրաստակամություն ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն եւ բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունքը Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում : Մամեդյարովը նշել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների շփումները վերականգնելու կարևորությունը :

Ըստ Մամեդյարովի, այդ լավատեսությանը իրենց մոտ առաջացել է  Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հետո, իսկ Դուշանբեում եւ Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովներում Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ տեղի ունեցած բանակցությունները, ինչպես նաեւ իր՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի, երեք հանդիպումները հայ գործընկերոջ հետ հիմք են տալիս որոշակի լավատեսության համար՝ բանակցային գործընթացի առաջխաղացման տեսակետից : Ըստ Մամեդյարովի՝ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ նախարարական հանդիպուման արդյունքում ձեռք բերված համաձայնությունները և ընդունված համատեղ հայտարարությունը վկայում են երկու կարեւոր հանգամանքի մասին: Առաջինը՝ այն որ բանկցությունները կշարունակվեն Հայաստանի հետ և Արցախը չի վերադառնա բանակցային սեղանի շուրջ, և երկրորդը՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով տեղի կունենան ինտենսիվ, արդյունքներին միտված բանակցություններ :

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր պատասխան հայտարարությունում վերահաստատել է Հայաստանի հանրապետության շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ, կոչ է արել ադրբեջանական կողմին ցուցաբերել զսպվածություն հանրային հայտարարություններում: «Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնել: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը: Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն»- նշել էՀայաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել