Tert.am-ը գրում է.

Այն ամենաթող վիճակը, որ ստեղծվել է Մշակույթի նախարարության ոլորտում, պայմանավորված է նրանով, որ որևէ օրենք չկա, որ սահմաներ նախարարության ֆունկցիաները: «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը» թեմայով հրավիրված քննարկմանն այսօր նման տեսակետ հայտնեց երգահան, երգիչ Վահան Արծրունին: 

Ըստ նրա՝ դրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր ղեկավար ինչպես պատկերացրել է այդ կարևորագույն ոլորտի աշխատանքները, այդպես էլ գործել է՝ մեկը Նիցշե է թարգմանել, մյուսը որոշել է՝ Օպերայում սպորտային դահլիճներ լինեն:

«Յուրաքանչյուր ղեկավար հորինում էր այդ ֆունկցիան ըստ իր պատկերացումների, այնինչ  Մշակույթի նախարարության ուղենիշը, զարգացման վեկտորը, տարածքը, որը վերահսկում է և պետք է համակարգի նախարարությունը, պետք է ձևաչափի օրենքը, որը գոյություն չունի»,-ասաց նա:

Վահան Արծրունին միանշանակ համամիտ է, որ Մշակույթի նախարարությունը ըստ ֆունկցիայի տարրական գործակալության նիշի վրա է զբաղվել, բյուջե է իջեցվել, որը բաշխվել է ըստ գերատեսչության ղեկավարի կամայականության, և դրա պատճառով դեֆորմացիաներ են տեղի ունեցել:  

«Մշակույթի նախարարությունը շատ հաճախ մշակույթի հետ կապ չի ունեցել, միայն բյուջետային բարիքներ են բաժանվել, և դրանով է պայմանավորված օպտիմալացնելու գաղափարը, որովհետև 131 աշխատակիցներից 30 տարում չենք լսել որևէ հարցում ձայն հանեն, այն դեպքում, երբ կրիզիսային վիճակներ եղել են: Չենք տեսել, որ այդ աշխատակիցները դուրս գան փողոց և բողոքի ձայն բարձրացնեն, մինչդեռ տեսանք, որ նրանք դուրս եկան, երբ որ հասկացան, որ աթոռի պահպանման խնդիր կա»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել