Արկածախնդրություն է անփորձ, բնագավառից անտեղյակ երիտասարդներին նախարար նշանակելը, ապա նրանց մեկ այլ կարևոր պետական պաշտոնի տանելн ու նախարարություն լուծարելн այն ժամանակ, երբ հեղափոխությունից հետո ինքնահաստատման ու կայացման խնդիր ունենք օրակարգում։

Արկածախնդրություն է աշխարհասփյուռ ժողովրդի հայրենիք հանդիսացող պետության կառավարության սփյուռքի գործող նախարարություն փակելը, երբ այդ պետության մայրաքաղաքը, փաստացիորեն, մայրաքաղաքն է ժամանակակից նոր տիպի «գաղութատիրության», այն էլ՝ գրեթե ամենուր՝ ինքնակազմակերպված ու կանոնակարգված։ Սփյուռքի նախարարությունը, նաև գործիք էր՝ ապագայում հայրենադարձություն ապահովելու համար այն ժամանակ, երբ աշխարհում շատ է կարևորվում մարդկային ռեսուրսը։

Փոքրիկ երկրների համար մշակույթը և կրթությունն օտարերկրյա քարոզչության, գաղափարական ինտերվենցիայի, ակտիվ դեմոգրաֆիական մարտահրավերների և ժամանակակից ոչ տարածքային պետությունների դեմ, ինչպիսին, օրինակ, Իսլամական պետությունն է, մեր իմունիտետն են։

Հեղափոխությունն ի սկզբանե հասրակական-քաղաքական վտանգավոր ընթացք է, և միայն մեր ժողովրդի ներքին կազմակերպվածության ու խոհեմության հաշվին է, որ այն դուրս չի եկել ափերից ու չի վնասել մեր միասնականությանն ու քաղաքական կայունությանը։

Առջևում նոր տարի է, և ես մեզ ցանկանում եմ խոհեմություն ու հանդուրժողականություն, տոկունություն ու միասնական կամք Նոր Հայաստան կերտելու ճանապարհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել