Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Ինսը ենթադրում է, որ Պոլ Պոգբան այսուհետ կբարելավի իր խաղը Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո: 

Ֆրանսիացի ֆուտբոլիստը լարված հարաբերություններ ուներ պորտուգալացի մասնագետի հետ: 

«Ցանկանում եմ հավատալ, որ Պոգբան այժմ իրեն ավելի երջանիկ է զգում, քան մեկ շաբաթ առաջ:

Նա «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն է, այդ պատճառով նա պետք է միշտ խաղա: 

Տարօրինակ էր նրան պահեստայինների նստարանին տեսնելը: Ինձ թվում է, որ չարժե Ֆելաինիին մեկնարկային կազմում ընդգրկել` պահեստայիններին թողնելով Պոգբային»,- Ինսի խոսքն է մեջբերում BBC-ն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել