«Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Հայաստանում այլևս արտոնյալներ չպետք է լինեն` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գործելաոճը միանգամայն հակառակի մասին է վկայում:

Մասնավորապես, Ճամբարակ համայնքի ավագանին այս տարվա մայիսի 18-ին համաձայնություն է տվել համայնքի սեփականություն հանդիսացող, Տիգրան Մեծի 6/32 հասցեում գտնվող բնակարանը նվիրատվության կարգով օտարելու քաղաքացի Գայանե Դանիելյանին: 

Որպես հիմնավորում` նշված է այն հանգամանքը, որ քաղաքացին չունի բնակարան, ունի անչափահաս երկու երեխա և տարիներ շարունակ տիրապետել է այդ գույքը: Արդեն հունիսի 11-ին, Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի որոշմամբ, բնակարանը նվիրատվության կարգով օտարվել է Գայանե Դանիելյանին:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Դանիելյանի ընտանիքը նույն հասցեի շենքում ունի 4 հատ բնակարան, թեև տեղական իշխանությունների որոշման մեջ նա ներկայացված է որպես անտուն: Դանիելյանի ամուսինը՝ Թարխան Խեչոյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իր անունով երկու բնակարան ունի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել