Tert.am-ը գրում է.

Նախորդ շաբաթ սոցիալական ներդրող, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը UWC Dilijan քոլեջում հանդիպել էր «ՆերՈՒԺ» ծրագրի մասնակիցների հետ: Նրանցից մեկը Վարդանյանին խնդրել էր մեկնաբանել վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ «բոլորս պետք է օգնենք Փաշինյանին, որովհետեւ եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար»: Ներկայացնում ենք Ռուբեն Վարդանյանի պատասխանը:

Պլանավորման հորիզոնը

 

Մեր բոլոր նախագծերը պլանավորվում են 20-25 տարվա հորիզոնով։ Խորին հարգանք ունենալով երկիրը ղեկավարող մարդկանց հանդեպ՝ մեր նախագծերի տեսլականն ավելի երկար ժամանակահատված է ենթադրում։

 

Ինձ եւ սփյուռքի այլ ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում նախագծեր են իրականացնում, այստեղ ընկալում որպես օտարերկրացիներ: Մենք տեղացիներ չենք եւ հարգում ենք կառավարությունը եւ քաղաքացիների կողմից ընտրված առաջնորդներին։ Էթիկապես ճիշտ չէր լինի երկրում իրականացնել զարգացման ծրագրեր, որոնք չեն լեգիտիմացվել։

 

Նուբար Աֆեյանի եւ մյուս գործընկերների հետ մենք Հայաստանում գրեթե 20 տարի իրականացնում ենք «խարսխային» ծրագրեր։  2008 թվականին մենք անկեղծ զրույց ունեցանք Հայաստանի նախորդ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Մենք նրան ասացինք, որ շարունակելու ենք իրականացնել մեր ծրագրերը, որ մեր շահառուները  մարդիկ են, այլ ոչ թե պետությունը, իսկ մեր ծրագրերի պլանավորման հորիզոնը նվազագույնը ներառում մեր երեխաներին ու թոռներին, որոնք նոր են սկսում իրենց կյանքի ճանապարհը:

 

Երբ սփյուռքի հայերը գալիս են Հայաստան՝ ծրագրեր իրագործելու համար, նրանք հաճախ որոշակի խրախուսություն են ակնկալում: Մենք նման ակնկալիքներ չունենք, եւ ասացինք Սերժ Սարգսյանին. եթե ցանկանում եք օգնել մեզ, մենք շնորհակալ կլինենք։ Եթե չեզոք դիրք բռնեք, դա Ձեր որոշումն է։ Եթե բացասական վերաբերմունք ունենաք, դե ինչ, դա եւս Ձեր որոշումը կլինի։

 

Հարկային ստուգում

 

Ի դեպ, տեղեկացնեմ ձեզ, որ վերջերս հարկային մարմինները ստուգել են մեր բարեգործական գործունեության վերջին 11 տարիները։ Վստահ չեմ՝ որքանով էր դա օրինական, այնուամենայնիվ, դա իրականացվեց, եւ մենք ուրախությամբ տրամադրեցինք բոլոր տեղեկությունները Դիլիջանի UWC դպրոցի, Տաթեւի ծրագրի եւ Հայաստանում մեր հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր նախագծերի վերաբերյալ: Սակայն կարեւոր է գիտակցել, որ դա իմ անձնական նախաձեռնությունն էր եւ չեմ կարծում, որ սա դրական նշան է բարեգործական գործունեություն իրականացնողների համար։ 

 

Կարեն Կարապետյանի, էվոլյուցիայի եւ հեղափոխության մասին

 

2016-ին ես բաց արտահայտվեցի վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման մասին։ Հարցազրույցներից մեկում ես ասել էի, որ պետք է սատարել վարչապետին եւ նրա թիմը, որովհետեւ մենք երկրորդ շանս չենք ունենալու։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել