«Երեկ Մանվել Գրիգորյանն անցել է դա­տաբժշկական հերթական փորձաքննու­թյունը, վերջնական եզրակացության հա­մար դեռ ժամանակ կպահանջվի: Հարա­զատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են անաղմուկ, որ ցուցարարները հանկարծ չհայտնվեն Հերացու փողոցում և խան­գարեն գործընթացին: 

«Ցուցարարները, ի դեպ, բավականին բազմաշերտ են՝ նրանց մեջ են քաղակտիվիստներ, «կապտամազ» Ասիայի ընկերներից կան, սակայն հիմնա­կան կազմակերպիչները Դոն Պիպոն և Լենինգրադի Տիկոն են»,- ասաց Մանվելի մերձավորներից մեկը: 

Իսկ ինչպես է գնահատել Գրիգորյանի ներկա վիճակը նրան բուժող բժիշկ Արտակ Մանուկյանը: «Երեկ տեղի ունեցած էքսպերտիզան թվով երկրորդն էր՝ առաջինից հետո եզրակացության մեջ գրվել էր, որ խափանման միջոցը համատեղելի է առողջական վիճակի հետ, սակայն կարծում եմ՝ այս անգամ դժվար նման եզրակացության «գան»: Օնկոմարկերների ցուցիչները բարձրացել են, մո­տեցել անթույլատրելիի սահմանին, իսկ դա նշանակում է ուռուցքի աճ: 

Նրա բուն բժիշկը՝ պարոն Ավետյանը, հորդորում է տեղափոխել Ֆրանսիա՝ հետազոտման, բուժման, ՊԷԴ-սկան անցնելու, սակայն հանրապետությունից բացակայելու խն­դիրը կա: 

Մենք գեներալին հորդորում ենք մեզ մոտ պառկել հիվանդանոց՝ բուժման, սակայն նույն ցույցերի պատճառով նա չի համաձայնում: Բժիշկն ու բուժքույրն ամեն օր տուն են այցելում, սիստեմաները, բուժումները ստանում է տնային պայման­ներում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել