Ավելորդ կիլոգրամները, որոնք հավաքվում են ամանորյա և սուրբծննդյան խրախճանքների ընթացքում, հետագա ամիսներին չեն անհետանում և մարդու հետ են մնում ամբողջ տարվա ընթացքում: Այս եզրակացությանն են հանգել RAND առողջապահական բյուրոյի վերլուծաբանները:

«Մենք պարզել ենք, որ ավելորդ քաշ հավաքելու երկարատև միտումները կապված են ամանորյա և սուրբծննդյան դասական ավանդույթների հետ: Գովազդը մարդկանց դրդում է գնել վնասակար ուտելիք, և մարդիկ հաճախ չափից ավելի են ուտում տոնական կերուխումների ժամանակ: Հունվարյան քաղցաբուժություններն ու մրգա-բանջարեղենային սննդակարգերը դա չեն շտկի,- հայտարարել է RAND-ի առաջատար տնտեսագետ Ռոլանդ Շտուրմը:- Եթե մենք ցանկանում ենք իրոք ակտիվորեն պայքարել ճարպակալման համաշխարհային համաճարակի դեմ, պետք է ավելի ուշադրությամբ հետևենք մեր սննդակարգին տոների ժամանակ, և չեզոքացնենք այն բոլոր ազդանշանները, որոնք մեզ ստիպում են չափից ավելի ուտել»,- ընդգծել է գիտնականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել