Tert.am-ը գրում է.

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը մի քանի հրթիռ է որսացել Դամասկոսի արևմտյան շրջանում: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ Syria կառավարական հեռուստաալիքին հղումով:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումն իրականացվել է հարևան Լիբանանի օդային տարածքից: Սիրիացի զինվորականներին հաջողվել է մի քանի օբյեկտ խոցել:
Հաղորդվում է, որ հրթիռային հարձակումը տևել է ավելի քան 1.5 ժամ: Այն սկսվել է տեղական ժամանակով ժամը 22:00-ին (երևանյան ժամանակով ժամը 00:00-ին) և ժամը 23:30-ի (երևանյան ժամանակով ժամը 00:30-ին) դրությամբ դեռ շարունակվում էր: Սիրիայի հակաօդային պաշտպանությունը շարունակում էր գնդակոծել հակառակորդին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել