Այսօր Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԴԵՄ Է քվեարկել Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի ընդունմանը։ Մենք դեմ ենք քվեարկել նաև բոլոր նախագծերին, որոնք միտված էին տուրքերի և վճարների դրույքաչափերի բարձրացմանը։

Հարկ եմ համարում տալ բացատրություն։

Մենք երբեք նպատակ չենք դրել «կռուտոյ ընդդիմություն» խաղալու կամ ինքնահաստատվելու՝ կատաղի քննադատություն անելով քաղաքային իշխանություններին, սակայն կան հարցեր, որոնք մեզ համար սկզբունքային են։
Մենք դեմ ենք յուրաքանչյուր տուրքերի և վճարների բարձրացմանը։
Մենք համարում ենք, որ այս ծանր սոցիալական իրավիճակում ուղղակի իրավունք չունենք ավելացնելու ֆինանսական բեռը հասարակ երևանցու վրա։

Մենք համոզված ենք, որ միջին և մանր բիզնեսը պետք է առհասարակ ազատվի տուրքերից գոնե մոտակա մի քանի տարվա ընթացքում։

Դրա հետ մեկտեղ մենք հաստատում ենք, որ քաղաքապետարանը և մեր գործընկերները պատրաստակամ են մեզ հետ լուծումներ փնտրելու հարցում։ Հունվար ամսին կայանալու է արտահերթ ավագանու նիստ, որտեղ քննարկվելու են կրկին տուրքերի և վճարների հարցերը։

Համոզված եմ, որ կառուցողական մթնոլորտում հնարավոր է գտնել երևանցիների համար ընդունելի տարբերակներ...

Ստորև տեսագրությունը կատարվել է բյուջեի քննարկումներից անմիջապես առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել