Չնայած որ էնդորֆինների բարձրացման ամենատարածված եղանակը համարվում են ֆիզիկական վարժությունները, այնուամենայնիվ, կան մի քանի մթերքներ, որոնք նույնպես կարող են բարձրացնել էնդորֆինների քանակը։

Ի՞նչ է էնդորֆինը

Էնդորֆինն ուղեղի քիմիական նյութն է, որը բնական ճանապարհով վերացնում է ցավը և բացասական հետևանքները, որոնք կարող են առաջանալ սթրեսի պատճառով։ Նրանք նաև կարող են օգտակար լինել իմունային համակարգի ճիշտ աշխատելու համար։

Երբ նվազում է էնդորֆինի մակարդակը, ձեզ մոտ սկսում է սթրես, անհանգստություն և դեպրեսիա առաջանալ։

Բացի ֆիզիկական վարժություններից՝ էնդորֆինի մակարդակը կարող են բարձրացնել սիրո արտահայտումը, ծիծաղը, արևի տակ տաքանալը, ցանկացած սննդի վայելումը։

Էնդորֆինի բարձրացումը սննդի միջոցով

Կան մի շարք սննդատեսակներ, որոնք իրենց մեջ էնդորֆիններ են պարունակում կամ խթանում են դրանց արտադրությանը։ Դրանցից են.

Սև շոկոլադ

Շոկոլադը կազմված է մի քանի խառնուրդներից, որոնցից է ֆենիլէթիլամինը, որը բարձրացնում է էնդորֆինի մակարդակը։

Կծու ճաշատեսակներ

Կծու պղպեղի օգտագործումն ուղեղին ստիպում է արտադրված ջերմությունը որպես ցավ ընկալել։ Արդյունքում մարմինը սկսում է ավելի շատ էնդորֆին արտադրել, որպեսզի պայքարի կծվության դեմ։

Ալկոհոլ

Ալկոհոլի օգտագործումն ուղեղի որոշ հատվածներում էնդորֆինի արտադրման պատճառ է դառնում, որոնք կապված են հաճույքի հետ։ Խմեք քիչ քանակությամբ։

Բացի սննդից՝ ապրելակերպի որոշ տեսակներ նույնպես կարող են ավելացնել էնդորֆինի արտադրությունը։

Ծիծաղ

Միջինում երեխան օրական ծիծաղում է 300 անգամ։ Ցավոք սրտի, չափահաս դառնալու հետ մեկտեղ ծիծաղելու քանակը նվազում է շուրջ 17 անգամ։ Ծիծաղը բարձրացնում է էնդորֆինի մակարդակը, որն օգնում է նվազեցնել ցավը, ավելացնել երջանկությունը և ապրապնդել իմունային համակարգը։

Սիրահարվածություն

Սիրահարվածությունը նպաստում է ֆենիլէթիլամինի և էնդորֆինի արտադրությանը։ Քանի որ դժվար է անընդհատ սիրահարվել, այդ իսկ պատճառով սեքսը նույնպես կարող է հրաշքներ գործել։ Սիրով զբաղվելու ժամանակ ահռելի քանակությամբ էնդորֆին է արտադրվում։

Ջերմացեք արևի տակ

Արևը մեծ դերակատարում ունի վիտամին D-ի ձևավորման գործընթացում, սակայն դա պետք է արվի չափի մեջ, որպեսզի պաշտպանեք մաշկը վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել