Դեկտեմբերի 25-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են  «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ս. Գ.),  «Opel Astra J» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել),  «Ford Transit» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Nissan Note» մակնիշի  (վարորդը՝ Ս. Պ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով  «Nissan Note» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Հ. Պ.-ն (ծնված 1950 թ.), տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝ Թոնի Նիկոտրան (Ավստրալիայի քաղաքացի, ծնված 1970 թ.), Հ. Ա.-ն (ծնված 1997 թ.) և Ս. Պ.-ն (ծնված 1982 թ.),  տեղափոխվել են  «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Թոնի Նիկոտրայի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության:

Փրկարարները  «Nissan Note» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Պ.-ի դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել