Հավանաբար ձեր շուրջ կան ինչպես սրճասերներ, այնպես էլ թեյասերներ։ Սակայն հաճախ սիրելի թեյն էլ է սկսում հոգնեցնել, իսկ ընտրության այդքան շատ տարբերակներ չկան։ Գալով սրճարան՝ մենք նայում ենք թեյի տեսականուն և չենք կարողանում ընտրել, քանի որ ընդհանրապես չենք հասկանում դրա ժամանակակից անվանումները։

Հիմա մենք կփորձենք դասակարգել թեյերը։ Հնարավոր է՝ դուք գտնեք թեյի այն տեսակը, որը կդառնա ձեր ամենասիրելին։

Թեյերը դասակարգում են տարբեր չափանիշներով՝

  • Մշակման միջոցով,
  • Արտադրված երկրով,
  • Լրացուցիչ մշակման եղանակով,
  • Բաղադրության լրացումներով և այլն։

Կան նաև ուրիշ, ավելի մանրակրկիտ նշաններ, սակայն սովորական սիրահարի համար դրանք պարտադիր չեն։ Բավական է տարբերել հիմնական տեսակները։ Իրականում մշակման մի շարք միջոցներ կան, որի արդյունքում թեյը հատուկ գույն է ստանում, և այդ գույնի հիման վրա էլ այն ստանում է իր անվանումը։

Կանաչ

Ամենաշատ մշակվող թեյն է։ Թեյի այս տեսակն իր մեջ մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում։ Այն հարուստ է նաև վիտամիններով և օգտակար նյութերով։ Այս տեսակը սևից հետո հավանաբար ամենատարածված տեսակն է։ Եթե թեյից հասմիկի հոտ է գալիս, ուրեմն՝ թեյը լավն է։ Իսկ եթե ձկան հոտ է գալիս, դա նշանակում է, որ թեյը ցածր որակի է։ Այս թեյը պատրաստելու համար հարկավոր է 3-6 րոպե և 85-90 աստիճան ջերմություն։

Սև

Դասական տեսակն է, որը պատրաստվում է տերևներից։ Այս թեյը եփելու համար հարկավոր է ջուրը հասցնել 95-100 աստիճանի և եփել 2-6 րոպե։ Որակյալ սև թեյի գույնը կարող է փոփոխվել՝ կախված մշակման երկրից և լրացումներից։

Սպիտակ

Ամենաթանկ և հազվագյուտ տեսակներից է։ Արդյունքում այսպիսի թեյ պատրաստելուց հետո նրա համը տարբեր ծաղիկների համ է ստանում, իսկ գլխավորը՝ այն առողջարար է։ Թեյը եփելուց հետո ստանում է դեղին կամ կանաչ գույն։ Պատրաստման ջերմաստիճանն այդքան էլ բարձր չէ՝ 60-70 աստիճան։ Թեյը եփելու համար 6 րոպեն բավական է։

Դեղին

Իր տեսակով շատ նման է կանաչ թեյին, սակայն այս տեսակն արտադրվում է միայն Ֆուցզյանում։ Թեյի այս տեսակն ունի մուգ դեղնավուն գույն։ Եփելու ջերմաստիճանը 65-80 աստիճանն է։ Հարկավոր է եփել 5-6 րոպե։

Ուլուն

Թեյի շատ համեղ տեսակ է, որը պատրաստվում է հասուն տերևներից։ Թեյի գույնը տարբեր է լինում՝ բաց դեղնավունից մինչև շագանակագույն։ Համը նույնպես կարող է տարբեր լինել, օրինակ՝ մրգային կամ ծաղկային։ Եփելու համար բավական է 1 րոպեն։ Ջուրը պետք է հասցնել 65-80 աստիճանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել