Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանին հաստատեց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն, որով նախատեսվում են 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամ եկամուտներ, 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամ ծախսեր, դեֆիցիտը՝ 1 մլն 269.240 հազ. դրամ։

Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց ձայների 38 կողմ, 5 դեմ, և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ Երևանի 2019թ. բյուջեի նախագծով «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրով ծախսեր են նախատեսվել 9,112,386.1 հազ. դրամ կամ ընդհանուր ծախսերի շուրջ 10.8 %–ը, ինչը 2018 թվականի ճշտված համապատասխան ցուցանիշից ավելի է 989,485.6 հազ. դրամով: Նշված ծրագրով նախատեսված ծախսերում էական տեսակարար կշիռ է կազմում աշխատավարձի ֆոնդը՝ 5,213,185.9 հազ. դրամ:

Նշենք, որ ավելի վաղ «Լույս» դաշինքն առանձնացրել էր խնդրահարույց հոդվածները և համեմատել նախորդ տարվա նախագծի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել