Թվում է, թե պլաստմասսայի օգտագործման մեջ ոչ մի վատ բան չկա։ Այն մնացած նյութերի նման նյութ է։ Այս պատճառով էլ ոչ բոլորն են գիտակցում, թե ինչ վնասներ կարող է պատճառել պլաստմասսայի չափից շատ օգտագործումը։

Եվ այսպես՝ ահա մի քանի առաջնահերթ պատճառ՝ պլասմասսայից հրաժարվելու համար։

Երկար քայքայում

Պլաստմասսայի տարբեր տեսակներ կան՝ արագ քայքայվողներից սկսած, վերջացրած ընդհանրապես չմշակվողներով։ Ամենօրյա օգտագործման պլաստմասսան երկրորդ տեսակի մեջ է մտնում։ Պլաստմասսայի այս տեսակը քայքայվում է 200-300 տարի հետո, իսկ բուն քայքայման գործընթացը տևում է 50-85 տարի։  

Ընդերքի աղտոտում

Մենք բոլորս էլ գիտենք, որ պլաստմասսան մարդու կողմից դեն է նետվում առանց լրացուցիչ մշակման։ Իրականում նրա վրա անձրևի կաթիլներ հայտնվելուց հետո թունավոր քիմիական միացություններ են անջատվում, որոնք ներծծվում է ընդերքի մեջ։ Իսկ ինչպես հայտնի է, ընդերքը երկրի միակ պտղատու շերտն է, որը մի շարք օրգանիզմների կյանքն է ապահովում։ Պլաստմասսայի վնասն ակնհայտ է։

Կենդանիների ոչնչացում

Ստորերկրյա ջրերի միջոցով քիմիական միացությունները խառնվում են այն ջրերի հետ, որոնք խմում են կենդանիները։ Իր հերթին էլ այն հանգեցնում է կենդանիների ոչնչացման։ Բացի այդ` մարդու կողմից օգտագործվող ջուրն էլ է աղտոտվում, որը հետագայում լուրջ առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ։

Օվկիանոսի աղտոտում

Համաշխարհային օվկիանոսի աղբի 80%-ը պլաստմասսա է։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ամեն տարի օվկիանոսում է հայտնվում շուրջ 13 տոննա պլաստմասսայի թափոն։ Այս թափոնները սպանում են օվկիանոսի խորքերում բնակվող կենդանիներին, հանգեցնում են մաքուր հատվածների աղտոտմանը և հանդիսանում են մեր սննդի մեջ հայտնվող ձկնատեսակների հիմնական ուտելիքը։

Պլաստմասսան ամենուր է

Հետազոտությունները ցույց են տվել, որ պլաստմասսայի տարրեր կան ամենուր՝ օդում, սննդի մեջ, ջրում։ Անգամ աղի մեջ, որը համարվում է ճաշատեսակներ պատրաստելու հիմնական բաղադրիչներից մեկը։ Սա կարող է վկայել այն մասին, որ քանի դեռ չենք գիտակցել պլաստմասսայի վնասակարության աստիճանը, այն շարունակելու է թունավորել մեզ։ Նրանից հիմա հնարավոր չէ փախչել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել