Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ առաջիկա օրերին կմեկնի Ռուսաստան՝ քննարկելու Սիրիայի տարածքից ամերիկյան ուժերի դուրսբերումն ու Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ իշխանությունների նման որոշումն անակնկալ էր իրենց համար:

«Սակայն դա շատ տեղին անակնկալ էր: Առաջիկա օրերին այց կունենամ Ռուսաստան», - ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Twitter-ի իր էջում խոսելով Սիրիայի տարածքից ամերիկացի զինվորականների դուրսբերման մասին, նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց վերջին հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է վերջ տալ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին օջախներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել