4-ամյա Զակ Օլիվերն առաջին անգամ մայրիկի միջոցով նամակ է գրել Սանտա Կլաուսին։

«Թանկագին Սանտա, հուսով եմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է,- ասվում է նամակում,- մայրիկն ասել է, որ ես լավ տղա եմ, այդ պատճառով խնդրում եմ՝ բերեք ինձ՝ 1․ դինոզավրեր, 2․ շան ձագուկների պահակախումբ, 3․ մազեր, եթե կարելի է․ թող դրանք գանգուր լինեն։ Սիրով՝ Զակ»։

Զակի մոտ լեյկեմիայի հազվագյուտ տեսակ է, որն ախտորոշել են այս տարվա մայիսին։ Հիմա նա քիմիաթերապիա է ստանում, ինչի պատճառով մազերը թափվել են։ Սակայն նա չի բողոքում և քմահաճություններ չի անում։ Դրա փոխարեն նա շան սուպերհերոս ձագերի մասին հեռուստաշոու է դիտում և իր ձեռքով սուրբծննդյան բացիկներ պատրաստում։

Կարմիր մատնահետքով բացիկները նրանց համար են, ովքեր օգնել են գումար հավաքել փորձնական թերապիայի համար, որը նա այժմ ստանում է ԱՄՆ-ում։ Խոսքը CAR-T թերապիայի մասին է, որն իր երկրում անմատչելի է, որը, սակայն, նրա առողջանալու հնարավորությունը 25-60 տոկոսով ավելացնում է։ Բարի մարդկանց շնորհիվ Զակի ընտանիքին հաջողվել է նրա բուժման համար 500 000 ֆունտ սթեռլինգ հավաքել, որից 100 000-ը նվիրաբերել է Daily Mail-ի անանուն ընթերցողը։

Անցյալ ամիս Զակին տեղափոխել են Ֆիլադելֆիա՝ բուժվելու, առանց որի, նրա մոր՝ Հաննայի խոսքերով, տղան այն տարի իր կյանքի վերջին Սուրբ ծնունդը կդիմավորեր։ Տղայի ընտանիքը հուսով է, որ բուժումը հաջող կանցնի, և նա կառողջանա ու տուն կվերադառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել