ԱՄԷ իշխանությունները հայտարարել են, որ Դուբայի շեյխի դուստրը՝ Լատիֆա Բինտ Մոհամմեդ Ալ Մակտումը, որ փախուստի փորձ էր արել, այժմ իր ընտանիքի հետ է ապրում ՝ տեղեկացնում է Reuters-ը։

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, որ արքայադստերը փախուստից հետո ստիպողաբար վերադարձրել են տուն, իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին արել ԱՄԷ-ին բացահայտել Լատիֆայի գտնվելու վայրն ու կյանքի պայմանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել