Ավստրալիայում բուսակեր ամուսինները մեկուկես տարեկան երեխային, կենդանական ծագում ունեցող մթերքները բացառող խիստ դիետայով սնելով, հասցրել են հյուծախտի՝ գրում է The Mirror-ը։

Ծնողները, որոնց անունները չեն հրապարակվում, աղջկան նախաճաշին տվել են բրնձի կաթ, մեկ բաժակ վարսակ և կես բանան, իսկ ճաշին՝ հաց՝ գետնանուշի կարագով կամ ջեմով, ընթրիքին նորից վարսակ են տվել: Նրանք պնդում են, որ փորձել են կերակրել նաև կարտոֆիլով, բրնձով, բայց երեխան հրաժարվել է:

Արդյունքում 19-ամսական երեխան կշռում է 4,9 կգ։ Բժիշկները նրա օրգանզմում հայտնաբերել են կալցիումի, ֆոսֆատի, վիտամին B12-ի, A-ի, երկաթի խիստ պակաս, իսկ D վիտամին ընդհանրապես չի եղել։ Դա հանգեցրել է ռախիտի առաջացմանը։

Երեխայի 32-ամյա մայրը և 34-ամյա հայրը հունվարի 16-ին կկանգնեն դատարանի առջև: Նրանց սպառնում է մի քանի տարի ազատազրկում՝ առողջությանը վնաս հասցնելու մեղադրանքով։ Փոքրիկին և ևս երկու ավագ երեխաներին խնամակալության են տվել այլ ընտանիքների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել