Tert.am-ը գրում է.

Ինդոնեզիայում շարունակում է ավելանալ ավերիչ ցունամիի զոհերի թիվը: Այն հասել է 429-ի, ևս 128-ը համարվում են անհետ կորած, գրում է Daily Mail-ը:

Որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն նաև այսօր՝ դեկտեմբերի 25-ին, սակայն հորդառատ անձրևները խոչընդոտում են դրանց: Բացի այդ, պաշտոնյաները խոստովանել են, որ ողջ մարդկանց գտնելու հույսը չնչին է: 

Այժմ հիմնական ջանքերը կուղղվեն ավելի քանի 1400 տուժածներին բուժօգնություն ցուցաբերելուն և շուրջ 16 000 անօթևան մնացածների համար ապաստան գտնելուն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել