Tert.am-ը գրում է.

Տրանսպորտային նոր ցանցի ներդրման վերաբերյալ Երևանի ավագանու նիստին թեժ քննարկում տեղի ունեցավ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այսօր ավագանու նիստի ընթացքում իր ելույթում հայտարարեց, որ բրիտանական կազմակերպության կողմից հասարակական տրանսպորտ նստող, իջնող ուղևորների նոր հետազոտությունն իրականացվել է 2017 թ.-ի հունիսին, 5 ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում:

«Այն, որ ասել էինք 2014-ինը, իրենք 2017 թ.-ին արդեն ճշգրտումներն արել են: 2013 թ.-ի պահանջարկի էական փոփոխման մասին վկայող որևէ տվյալ չկա: Ի՞նչ եք հարցրել բրիտանական ընկերությունից, որ իրենք տվյալ չեն ներկայացրել: Հասկանալի չէ, զեկույցում ասել են ամեն ինչ: Այդ զեկույցը համապատասխանում է, և մենք կարող էինք սկսել, եթե մենք, իհարկե, գլուխ հանեինք այդ տրանսպորտային ցանցից: Ցավում եմ, որ գլուխ չհանելու լուծում ընտրվել է փնովել այդ նախագիծը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը օրերս չէր բացառել, որ քաղաքապետարանը կարող է հրաժարվել բրիտանական կազմակերպության նոր տրանսպորտային ցանցի ուսումնասիրությունից, որը պատվիրել էին նախորդ իշխանությունները. «Ցավոք սրտի, այո, սա նույնպես ժառանգություն է: Այդ հաշվարկն արված է 2014 թ.-ին, անցել է 4 տարի, և մենք հարց ենք բարձրացրել, որ իրենց նշած ուղևորահոսքը համապատասխանում է այսօրվա մեր ուղևորահոսքին, և իրենք չեն կարողանում այս հարցին պատասխանել: Եթե 20 տոկոսից ավելի եղավ այս շեղումը, մենք կարող ենք հիմք ընդունել այս ուսումնասիրությունը, եթե ոչ, ապա ամբողջ ուսումնասիրությունը դրվում է հարցի տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել