Armtimes.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստի սկզբում ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանն առաջարկեց նիստի օրակարգից հանել Երեւանի 2019 թվականի բյուջերի մասին օրինագծի քննարկումը՝ մեկնաբանելով, որ բյուջեն, ըստ իրենց, դեռ պատրաստ չէ։

Աբովյանի առաջարկը ավագանու անդամների կողմից չընդունվեց՝ 41 դեմ, 7 կողմ, 3 ձեռնպահ ձայներով։

Նախօրեին Արման Աբովյանը «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարել էր, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստը թեժ է լինելու՝ նկատի ունենալով, որ ավագանու նիստում քննարկվելու է Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեն: Բյուջեի նախագիծն արդեն բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ․ըստ նախագծի, նախատեսվում են վերելակային տնտեսության վերանորոգման համար ծախսերի կրճատումներ, նաեւ մեծ գումարների տրամադրում`Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին օտար լեզվի ուսուցման համար եւ այլն: 

Այսօրվա նիստին մասնակցում է ավագանու 52 անդամ։ Բացի բյուջեի մասին օրինագծի քննարկումից՝ օրակարգում ընդգրկված է եւս 9 հարց։

Օրակարգն ընդունվեց 45 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել