Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, գումարվել է Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստը։

Օրակարգում ընդգրկված է 10 հարց, այդ թվում՝ 2019 թ․-ի բյուջեի նախագիծը, 2019 թ․-ի ծրագիրը և 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հաստատման հարցը։ Նոր քաղաքային իշխանությունը մտադիր է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամով ավելացնել վարչական ծախսերը և միաժամանակ կրճատել տնտեսական և սոցիալական համայնքային հիմնախնդիրներին ուղղված ծախսերը։

Քննարկվելու է նաև Երևան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2019 թ․-ի դրույքաչափերը սահմանելու հարցերը։ Նախատեսվում է բարձրացնել մի շարք տուրքեր և վճարներ։ Տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ էական փոփոխություններ են կրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել