«Դեկտեմբերի 20-ին նախա­րարություններին է ուղարկ­վել կառավարության օպտիմալացման նախագիծը, որն ընդունել են որպես «սև թուղթ»: Կառավա­րությունը հանձնարարել է նախա­րարություններին ուսումնասիրել և 7-8 օրում կարծիք ու առարկություններ ներկայացնել: 

Ըստ նախագծի՝ որոշ գերատեսչություններ կմիավոր­վեն, կկրճատվեն, կբաժանվեն: Օրինակ՝ Սփյուռքի նախարարությունը կվերանա, գործառույթները կիրականացնի ԱԳՆ-ն: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն: Իսկ տրանսպորտը կմիավորվի Տարածքային կառավարման, Էներգետիկայի նախարարությունների, Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ:

Գյուղնախարարությունը կմիանա Տնտեսական  զարգացման նախարարությանը: Կրթության և գիտության նախարարությանն են միանում Մշակույթի և Սպորտի նախարարությունները: 

Ի դեպ երեկ օրվա երկրորդ կեսին նոր հրապարակվեց նախագիծը, առաջիկայում այն կներկայացվի կա­ռավարություն, հետո նաև ԱԺ-ին և, ըստ ամենա­յնի, հենց առաջին նիստում էլ կքննարկվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել