«Այսօր Մոսկվայում տեղի ունեցող Լուկաշենկո-Պուտին (այդ թվում և ընդլայնված կազմով) հանդիպումը Հայաստանի համար շատ կարևոր է թե´ գազի գնի, թե´ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով: 

«Վիճակը միանշանակ չէ: Անկախ նրանից, որ Բելառուսը հասել է նրան, որ ՀԱՊԿ մյուս երկրներն իրենց աջակցությունն են հայտնել ու անգամ ստորագրություն են դրել Բելառուսի թեկնածության ներքո, Ռուսաստանը Բելառուսին դեմ է տվել 1999-ին ստորագրված ու այդպես էլ կյանքի չկոչված միութենական համաձայնագիրը և շատ ուղիղ ասում է նրան՝ եթե ցանկանում ես ՀԱՊԿ քարտուղարություն, գազի գնի իջեցում, 10 միլիարդ վարկ, ապա բարի եղիր կատարել համաձայնագրի դրույթները՝ նույնականացրու արժույթդ, անձնագրերդ Ռուսաստանի հետ, ինչին, բնականաբար, Լուկաշենկոն համաձայն չէ: 

Լարվածությունն առկա է, այսօրվա հանդիպումից կախված կլինի շատ բան, այդ թվում և 1 օր հետո Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները»: Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունը գնում է դեպի գազի գնի անփոփոխ վիճակ. «Գինը և 10 տոկոս Ռուսաստանից տրվող սուբսիդիայի հարցը քննարկվում է: Մեզ բոլորիս արգելված է այդ առնչությամբ կարծիք հայտնել: Խնդիրը բացառապես Փաշինյանի և նրա օգնական Արսեն Գասպարյանի տիրույթում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել