Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Մեգան Մարքլի մայրը՝ Դորիա Ռեգլանդը, որին Եղիսաբեթ II-ը չլսված պատիվ է արել հրավիրելով Սուրբ Ծնունդն անցկացնել թագավորական ընտանիքի հետ՝ Սանդրինհեմ կալվածքում, քաղաքավարի ձևով մերժել է այդ առաջարկը և նախընտրել մնալ Լոս Անջելեսում: Հիմա, թերևս, հայտնի է այդ որոշման պատճառը:

Woman’s Day պարբերականը հայտնում է, որ 62-ամյա աֆրոամերիկուհին, որը Մեգանի հորից՝ Թոմասից բաժանվել է 1987թ.-ին և մինչ այժմ չի ամուսնացել, նոր սիրելի ունի և պատրաստվում է տոներն անցկացնել նրա հետ:

Պարբերականը նույնիսկ ենթադրում է, որ յոգայի ուսուցիչը, ով իր միակ դստերը ամուսնացրել է արքայազնի հետ, արդեն նշանվել է և շուտով կկայանա նաև հարսանիքը: Կնոջ ձեռքին մատանի են նկատել, որը շատ նման է ամուսնականին:

Դորիան ի տարբերություն Թոմասի քչախոս է, հարցազրույցներ չի տալիս և առայժմ գաղտնի է պահում ընտրյալի ինքնությունը: Սակայն, պապարացիներից և հարևաններից հարաբերությունները թաքցնել չի հաջողվել: Մամուլում հայտնվել են զույգի որոշ լուսանկարներ:

Ռեգլանդը Լոնդոն կժամանի գալիք տարում, որպեսզի դստերն ու փեսային օգնի խնամել առաջնեկին: Հարին և Մեգանը շուտով կտեղափոխվեն Քենսինգթոնի պալատից և կհիմնավորվեն Վինձորում գտնվող Ֆրոգմոր արքայական քոթեջում: Այնպես որ, «արքայական զոնքանչի» համար հաստատ տեղ կգտնվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել