168.am-ը գրում է

Սաուդյան Արաբիայում հայտնվել է առաջին պետծառայող-ռոբոտը: Ինչպես հայտնել է Al Sabq թերթը, «Տեխնիկ» անունով մեխանիկական աշխատակիցը ծառայողական վկայական է ստացել անձամբ թագավորության կրթության նախարար Ահմեդ բեն Մուհամեդ ալ Իսայից, որի ղեկավարությամբ նա աշխատելու է։

«Պարոն նախարար, շնորհակալ եմ ցուցաբերված պատվի համար, խոստանում եմ լինել օրինակելի աշխատակից»,-ասել է ռոբոտը՝ արաբերենով դիմելով նախարարին եւ ներկաներին: Ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, ռոբոտը հավաքվել ու ծրագրավորվել է սաուդցի մասնագետների կողմից: «Տեխնիկը» հրահանգչի պաշտոն է ստացել Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությանն առընթեր տեխնիկական ու մասնագիտական ուսուցմանն գլխավոր դեպարտամենտում:

Մոտ ժամանակներս նա իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի մշակութային ժառանգության փառատոնում, որտեղ նաեւ ներկայացված է ռոբոտատեխնիկային ու կիբեռնետիկային, ինչպես նաեւ թագավորությունում դրանց զարգացմանը նվիրված տաղավարը:

Անդրոիդը շփվելու էայցելուների հետ, նրանց անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրելու փառատոնի եւ արաբական միապետության վերաբերյալ: Նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես, ռոբոտների ներդրումը «Տեսլական-2030» ռազմավարական ծրագրի հիմքերից մեկն է, որը ներկայում իրագործվում է Սաուդյան Արաբիայում:

Թագավորությունը դարձել է աշխարհի առաջին պետությունը, որը հպատակություն է տրամադրել «Սոֆյա» անունով արհեստական ինտելեկտին։ Հուլիսի կեսին արաբական միապետությունում գործարկվել է առաջին ռոբոտացված դեղատունը, ներկայացվել են ուսուցանող ռոբոտների հայրենական մշակումները:

Անցած տարվա սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը եւ Softbank ճապոնական հեռահաղորդակցական կորպորացիան հայտարարել են ռոբոտետեխնիկայի զարգացման գլոբալ նախագիծ գործարկելու եւ դրանում առաջիկա հինգ տարվա ընթացքում առնվազն 45 մլրդ դոլար ներդնելու պլանների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել