Հարցը բարձրացվեց քաղաքական և փորձագիտական քննարկման օրակարգ՝ հերթական խնդիր դառնալով Հայաստան-Ռուսաստան երկկողմ և բազմակողմ հարաբերություններում։

Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է այս կազմակերպության ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, և կասկածի տակ դնելով ՀԱՊԿ լրջությունը՝ անուղղակիորեն կասկածի տակ է դրվում նաև Հայաստանի, ապա այդ կազմակերպությանն անդամակցող մնացած պետությունների լրջությունը։

Ձևակերպումը շատ ավելի վտանգավոր կլիներ Հայաստանի համար, եթե նույն Փաշինյանը մինչ այդ հայտարարած չլիներ, որ ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր է Հայաստանի համար։

Մնում է վերջնականապես կողմնորոշվել՝ հիմա չափազանց կարևո՞ր է, թե, ամեն դեպքում, անլուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել