Tert.am-ը գրում է.

Հարավային Կորեայի իշխանությունները 9,93 մլն դոլարով տուգանել են գերմանական BMW մեքենաշինական ընկերությանը, գրում է ՏԱՍՍգործակալությունը՝ Yonhap լրատվականին հղումով:

Տուգանքի պատճառը չշտկված անսարքություններն են, որոնք հանգեցրել են այդ ընկերության տրանսպորտային միջոցների հրդեհման բազմաթիվ դեպքերի:

Լրատվամիջոցի տվյալներով՝ ընթացիկ տարում Հարավային Կորեայում գրանցվել է BMW մակնիշի ավտոմեքենաների շարժիչների հրդեհման մոտ 40 դեպք, ինչը ստիպել էր ընկերությանն օգոստոսին հանրապետության տարածքում 100 հազար մեքենա հետ կանչել:

Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել