Ոստիկանությանը թիրախ դարձնելը հեշտ է, բայց հավատացնում եմ՝ ոստիկանությունը որևէ մեղք չունի։ Եթե Երևանի փողոցներում տիրող վիճակի կապակցությամբ ոստիկանությունը թեկուզ ամենափոքրիկ մեղք ունենար, առաջին ու ամենահիմնավոր քննադատողը ես կլինեի։

Կրկնում եմ՝ ավազակային հարձակումների և ՃՏՊ-ների արդյունքում սպանվածները բացառապես քաղաքական ամենաթողության զոհերն են։ Այդ մարդիկ զոհաբերվում են Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի զոհասեղանին։ 
«Ոստիկանությունն է մեղավորը» թեզը հիմա առավել քան ձեռնտու է Հայաստանի ամենաանպատասխանատու մարդուն՝ վարչապետին։ Մեղավորության սլաքներն իր վրայից, ինչպես միշտ, փայլուն ցրելու օպերացիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել