22։00

Արյան մեջ կրկնակի ավելանում է լեյկոցիտների քանակը։ Այս կերպ իմունային համակարգը ստուգում է իրեն հանձնարարված տարածքը։ Մարմնի ջերմաստիճանն ընկնում է։ Բիոլոգիական ժամացույցը սկսում է հուշել, որ քնելու ժամանակն է։

23։00

Մարմինն ավելի է թուլանում։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր բջիջում շարունակվում են վերականգնողական աշխատանքները։

00։00

Երազները սկսում են գերիշխել գիտակցության վրա, իսկ ուղեղը շարունակում է վերլուծել օրվա ընթացքում ձեռք բերված ինֆորմացիան։

01։00

Երազը բավականին պարզ է։ Չբուժված ատամը կամ վիրավորված ծունկը հնարավոր է մինչև առավոտ չթողնեն, որ քնեք։

02։00

Բոլոր օրգանները հանգստանում են։ Միայն երիկամներն են աշխատում՝ մաքրելով քնած օրգանիզմը կուտակված շլակից։

03։00

Ամբողջական ֆիզիոլոգիական անկում է տեղի ունենում․ զարկերակային ճնշումը ընկնում է, սրտխփոցը և շնչառությունը դանդաղում են։

04։00

Ուղեղը քիչ քանակությամբ արյուն է ստանում և պատրաստ չէ արթնանալու։ Լսողությունը բավականին սրված է, և հնարավոր է արթնանաք չնչին աղմուկից։

05։00

Երիկամները հանգստանում են, մկանները թուլացած են, նյութափոխանակությունը դանդաղեցված է։ Օրգանիզմը պատրաստ է զարթնելուն։

06։00

Երիկամները սկսում են արյան մեջ ադրենալինի հորմոններ լցնել, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը և սրտին ստիպում են արագ աշխատել։ Օրգանիզմն արդեն պատրաստվում է զարթնելուն, չնայած որ գիտակցությունը դեռևս ննջում է։

07։00

Իմունային համակարգի աստղային ժամն է։ Արթնանալու և ցնցուղ ընդունելու ճիշտ ժամանակն է։ Իմիջիայլոց, դեղահաբերն այդ պահին ավելի լավ են ընդունվում, քան օրվա այլ ժամերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել