Արքայազններ Ուիլյամի և Հարիի կանայք՝ Քեյթ Միդլթոնը և Մեգան Մարքլը, Սանդրինգհեմյան պալատում Եղիսաբեթ II-ի սուրբծննդյան ուղերձի ժամանակ թագուհու կողքին կլինեն: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Նշվում է, որ նրանք միասին կլսեն Եղիսաբեթ II թագուհու ուղերձը, եթե անգամ նրանք «խորը տարաձայնություններ ունեն»: Թագուհու սուրբծննդյան ուղերձում ընդգծվում է, որ մեկ այլ մարդու նկատմամբ հարգալից վերաբերմունքը, եթե անգամ նրա հետ տարաձայնություններ գոյություն ունեն, մեծ քայլ է դեպի մեծ ըմբռնում:

Պարբերականը նշում է, որ դա քողարկված ուղերձ է՝ Մեգանին և Քեյթին ուղղված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել