Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանն ու մի շարք փոքրիկներ երգչուհու նոր տեսահոլովակում գալիս են համոզելու, որ Ամանորն իրական հեքիաթ է: «Ամենասիրած տոնը» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 26-ին:

Մինչև այդ Քրիստինան Tert.am Life-ին է տրամադրել լուսանկարներ նկարահանման հրապարակից ու մանրամասներ պատմել նոր աշխատանքի մասին:

Երգչուհու նոր երգի հեղինակը Գոռ Հակոբյանն է: Քրիստինան նշեց, որ այն ռիթմիկ ու տոնական տրամադրություն հաղորդող երգ է, որը նախատոնական շրջանում որոշեցին մատուցել Ամանորի շնչով: «Երգը տոնական է, քանի որ առջևում Ամանոր է, իմ թիմի հետ որոշեցինք ամանորյա տրամադրություն հաղորդող տեսահոլովակ նկարահանել, սակայն երգը նաև համահունչ է յուրաքանչյուր առիթի»,-ասաց նա:

Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է:  Քրիստինայի հետ նկարահանվել են նաև փոքրիկներ, որոնց միջոցով փորձել են ապահովել Ամանորի հեքիաթը: Ի դեպ, տեսահոլովակում նկարահանվել են նաև Գոռ Հակոբյանի տղաները` Վարդանն ու Ֆելիքսը։

«Նկարահանումները հիմնականում տաղավարային էին: Ցանկացանք տոնը ներկայացնել մանկան աչքերով, որպեսզի այն դիտողներն անկախ տարիքից վերհիշեն իրենց մանկական երազանքներն ու ապրումները կապված այդ գեղեցիկ օրվա հետ»,-ասաց երգչուհին ու նկատեց, որ նոր աշխատանքն իր նախորդ երգերից կտարբերվի, քանի որ այլ թեմայով է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել