Ուրբաթ երեկոյան գեղեցկուհի Քայլի Ջեներն ուղևորվել է թատրոն: Հետաքրքիր է, որ ներկայացումը Քայլին որոշել է դիտել միայնակ:

Քայլին հանրությանը ներկայացել է կրեմագույն, տարօրինակ ձևի, թևերի մասում փետուրներով զգեստով:

Instagram-ում տեղադրված լուսանկարներում Ջեների կազմվածքը ձգված է և հաճելի:

Ավելի ուշ պապարացիները հրապարակել են Քայլիի կազմվածքի «իրենց տարբերակը»:

Եվ չնայած այն հանգամանքին, որ մեկնաբանություններում Ջեների մասին բազմաթիվ ոչ ականջահաճո խոսքեր կան, աստղի Instagram-ում տեղադրածներից պապարացիների լուսանկարներն այդքան էլ չեն տարբերվում:

Հիշեցնենք, որ Քայլին գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, և նրան մշտապես ակնարկում են, որ սիրելին՝ Թրեյվիս Սքոթը, ոչ մի կերպ նրան ամուսնության առաջարկություն չի անում:

Թրեյվիս Սքոթն ու Քայլի Ջեները հանդիպում են 2017թ.-ից: 2018թ.-ի փետրվարի 1-ին նրանք դուստր են ունեցել, որին Սթորմի են անվանել:

Եվ ում ինչ գործն է, միգուցե նրանք ամենևին էլ չեն պատրաստվում ամուսնանալ…KYLIE JENNER Night Out in West Hollywood 12/21/2018

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել