Armsport.am-ը գրում է.

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակը.

«Շատ գոհ եմ: Մենք լիգայի Գավաթում բարդ հանդիպում անցկացրինք «Արսենալի» հետ, բայց այսպր մեր թիմը շատ թարմ տեսք ուներ:

«Տոտենհեմը» շատ լավ խաղաց: Սա ֆանտաստիկ է: Երբ թիմն այսպես է խաղում, մարզիչը հպարտանալու տեղ ունի:

Արդյոք մնու՞մ ենք չեմպիոնական մրցավազքում. «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում հաղթողի ֆավորիտներն են: Մենք ևս լավ դիրքում ենք: Բայց դեռ չափազանց շատ խաղեր կան, որպեսզի խոսենք չեմպիոնական մրցավազքի մասին»,- ասել է Պոչետինոն ու հաղթանակը նվիրել կնոջը` իրենց ամուսնության տարեդարձի առթիվ.

«Ինչ վերաբերում է 6:2 հաշվով հաղթանակին, ապա սա նվեր է կնոջս: Մենք 26 տարի առաջ այս օրն ենք ամուսնացել: Այս հաղթանակը հիանալի տարբերակ է տարեդարձը տոնելու համար»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել