Tert.am-ը գրում է.

13:24 

Ակցիայի կազմակերպիչները քննարկեցին և որոշեցին այդուհանդերձ դատարան չգնալ և մնալ Դատախազության առաջ, քանի որ միջնորդությունը դեռևս մուտքագրված չէ: 

Նրանք որոշեցին, որ կգնան, երբ մուտքագրված կլինի: Ակցիայի մասնակիցների մի մասը շարժվեց դեպի Էջմիածին, նրանք նշեցին, որ Էջմիածնի հրապարակում կհավաքվեն և կքննարկեն անելիքները: Որոշվեց, որ բողոքի ակցիան այս պահին շարունակելու իմաստ չկա, նաև փողոց փակելու կարիք չկա, մինչև այն ժամանակ, երբ արդեն Դատախազության միջնորդությունը կմուտքագրվի:

13:23 

Դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հանրության ճնշման արդյունքում դատարանն արագացնի գործի քննությունը: «Քանի որ անընդունելի է Նոր տարում Մանվել Գրիգորյանի ազատությունը»,-ասացին ցուցարարները:

«Մի բան պետք է հասկանալ, սրանք իրավական գործընթացներ են, դատարանն անկախ է, և դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չի: Իսկ որպեսզի նիստը արագ նշանակվի, կարծում եմ, որ կոնկրետ իրավիճակում դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված հնչեղ գործերով կա մոտեցում, եթե նկատեցիք, մենք ինքներս էլ 5-օրյա ժամկետից վաղ մեկօրյա ժամկետում տանում ենք դատարան: Դատարանի որոշելիքն է, դատախազության կողմից կարվի ամեն բան, որ ակտի օրինականությունը ստուգվի, որքան հնարավոր է, արագ»,-ասաց նա: 

Գլխավոր դատախազը նշեց, որ բազմադրվագ և բազմածավալ գործ է: Դատախազի հետ հանդիպումից հետո ցուցարարները որոշեցին ցույցը շարունակել Վերաքննիչ դատարանի առաջ: Նրանք քայլերթով շարժվեցին դեպի դատարան՝ միաժամանակ որոշելով, որ պայքարը կշարունակեն առանց ճանապարհ փակելու:

Նրանք ևս մեկ պահանջ ներկայացրին՝ պահանջելով առաջին ատյանի որոշում կայացրած դատավորի հրաժարականը:



13:22


Բողոքի ցույցի մասնակիցները դատախազության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո կոչ արեցին փողոց փակել, ինչի շուրջ քննարկումներ ծավալվեցին, քանի որ դեմ կարծիքներ էլ կային:

Ցույցի մասնակիցների հետ հանդիպման եկավ նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մենք դիրքորոշումների տարբերություն չունենք, արդեն հայտարարել ենք, և ես վերահաստատում եմ, որ ստացել ենք դատական հայտը, համաձայն չենք ակտի հետ և մեր հիմնավորումներով ներկայումս պատրաստում ենք բողոքը և ամեն ինչ անելու ենք, որ բողոքն այսօր մուտք արվի Վերաքննիչ դատարան»,-ասաց նա:

Նրանից  հետաքրքրվեցին, թե բողոքի լսումը, ըստ նրա, ե՞րբ կլինի, արդյոք տոներից հետո՞: Արթուր Դավթյանը պատասխանեց. «Օրենք է կարգավորում, որը նախատեսում է, որ Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել