Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ արդարադատության նախարարության շենքի դիմաց:

Նախաձեռնության անդամները նշում են, որ հանուն օրենքի ու իրավական երկիր ստեղծելու համար է իրենց պայքարը, և Մանվել Գրիգորյանի ազատ արձակումն ապօրինի որոշման արդյունք է, նա պետք է կրկին հայտնվի ճաղերի հետևում:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր գրավով։ Նույն օրը՝ կեսգիշերին, Էջմիածնում մեկնարկել են որոշման դեմ բողոքող քաղաքացիների ակցիաները: Դատախազությունը հայտարարել էր գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու մասին:

Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Բողոքի ակցիայի մասնակիցները Արդարադատության նախարարության շենքի դիմացից շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Այս պահին նրանք այստեղ են ներկայացնում իրենց պահանջները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել