Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի այրվածքաբանական կենտրոնում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանը, ով ինքնահրկիզման միջոցով փորձել էր ինքնասպան լինել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել էին մի այրվող կնոջ։

Ոստիկանության ծառայողները, ճիշտ կողմնորոշվելով, անմիջապես ձեռնամուխ էին եղել բռնկված կրակը մարելուն, որից հետո օգնել էին կնոջը տեղափոխվել Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։ Վիրավորին նշված կենտրոն էին տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 06 խումբը։

Պարզվել էր, որ նա նշված կենտրոն էր տեղափոխվել «ջերմային այրվածք, դեմքի, պարանոցի, որովայնի վերին և ստորին վերջույթների 15 աստիճանի և ՕԴԲ 10 աստիճանի» ախտորոշմամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել