Operariv.am-ը գրում է

Ամերիկյան «The National Interest» վերլուծական պարբերականը նշել է այն տարածաշրջանները, որտեղ 2019 թվականին կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը:

Դրանց թվում են Հարավ-Չինական ծովը: Հոդվածի հեղինակ Ռոբերտ Ֆարլիի կարծիքով ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների վատթարացումից կախված նրանց կոնֆլիկտը կարող է դուրս գալ տնտեսական պատժամիջոցների և սակագների մասին վեճերի շրջանակից:

Լրագրողը պատերազմ սկսվելու մյուս հավանական վայրն է համարում Ուկրաինան՝ հիշատակելով Կերչի նեղուցում վերջերս տեղի ունեցած միջադեպը: Ընդ որում՝ նա կարծում է, որ Ռուսաստանը հազիվ թե շահագրգռված լինի Ուկրաինայի նախագահական ընտրություններից առաջ «ստատուս քվոյի խախտմամբ»:

«Հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պահպանվող լարվածությունը՝ նույնիսկ փոքր ցնցումը կարող է խախտել փխրուն հաշվեկշիռը, որը պահպանվում է վերջին մի քանի տարիներին, և Արևելյան Եվրոպան նետել քաոսի մեջ»,- նախազգուշացնում է Ֆարլին:

Երրորդ «թեժ» տրածաշրջանը Պարսից ծոցն է, որտեղ լարվածությունն աճում է Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման, Եմենում և Սիրիայում հակամարտությունների պատճառով:

Ըստ նրա՝ չորրորդ օջախը նախկինի պես Կորեական թերակղզին է, չնայած Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի քայլերին:

Ֆարլին նշում է, որ «թեժ կետեր» կարող են առաջանալ նաև այլ պետություններում: Նրա կարծիքով՝ մոտ ապագայում, հավանաբար, ավելի վտանգավոր կլինի, քան ոչ վաղ անցյալում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել