Բաղադրամասեր

  • Շաքարավազ – 2 ճ/գ,
  • ձու – 4 հատ,
  • կարագ – 100 գ,
  • աղ,
  • բուսայուղ,
  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

  • Կարագը, աղը և շաքարավազը խառնել 300 գրամ ջրի մեջ և եռացնել:
  • Վերցնել կրակի վրայից, քիչ քիչ լցնել մաղած ալյուրը, խառնել, խմոր պատրաստել: Հատ-հատ ավելացնել ձվերը, խառնել:
  • Պատրաստի խմորը լցնել խմորեղենի ձևավորման համար նախատեսված ներարկիչի մեջ: Բուսայուղը տաքացնել 190 աստիճան:
  • Ներարկիչի միջոցով խմորը ձողիկների կամ կիսալուսինների նման լցնել բուսայուղի մեջ և տապակել, մինչև կարմրեն:
  • Պատրաստի չուռոսները շարել անձեռոցիկի վրա, որպեսզի յուղը քամվի, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել տաք-տաք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել