Operativ.am-ը գրում է

Բրիտանիայի անվտանգության նախարար Բեն Ուոլեսը «The Sunday Times»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Արևմուտքի դեմ նոր մասշտաբային հարձակում են պատրաստում:

Ուոլեսի խոսքով՝ ահաբեկիչները տեխնոլոգիա են զարգացնում, որի միջոցով մտադիր են հարձակվել քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի վրա:

Ուոլեսն ասել է, որ «ինքը գիշերները չի կարողանում քնել ահաբեկիչների ծրագրերի պատճառով»: Նրա խոսքով՝ օդանավերը խոցելու համար «Ալ Քաիդան» պատրաստվում է օգտագործել պայթուցիկով և փոքր ռումբերով դրոններ:

«Ավիացիային սպառնացող վտանգն իրական է… «Ալ-Քաիդան» վերածնվում է: Նրանք վերակազմավորում են իրականացրել: Նրանք ավելի ու ավելի շատ մտքեր են մշակում Եվրոպայի նկատմամբ», - հայտարարել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել