«Լապլանդիա» ասելով շատերը հասկանում են Սանտա Կլաուսի նստավայր և վերջ։ Սակայն այս տարածաշրջանն անգամ առանց գլխավոր հերոսի և տոների էլ է շատ հետաքրքիր։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ այս Լապլանդիայի մասին։

1․ Աշխարհագրորեն Լապլանդիան գտնվում է 4 պետությունների տարածքում։ Այդ երկրներն են՝ Ռուսաստանը, Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան։ Ֆինլանդիայում այն զբաղեցնում է տարածքի մեկ երրորդը։

2․Լապլանդիան զբաղեցնում է շուրջ 100 000 քառ/կմ տարածք։ Այն մոտավորապես համապատասխանում է Իսլանդիայի տարածքին, սակայն բնակչության խտությունը շատ քիչ է՝ 1 քառ/կմ-ին 2 բնակիչ։

3․ Իսկ ահա հյուսիսային եղնիկներն ավելի շատ են, քան մարդիկ։ Այս պատճառով էլ մայրուղիների ողջ երկայնքով կարելի է տեսնել «Զգուշացեք, եղնիկներ կան» գրությունը։ Եղնիկապահությունը երկրի 8 000 բնակչության հիմնական զբաղմունքն է։

4․ Ֆիննական Լապլանդիայի ադմինիստրատիվ կենտրոնը համարվում է Ռովանիեմը, որտեղ ապրում է շուրջ 60 000 մարդ։ Քաղաքը զբաղեցնում է շուրջ 8000 քառ/կմ տարածք, որի մեջ են մտնում նաև շրջակա գյուղերը։ Քաղաքը բարձրությունօց տեսնողները վկայում են, որ նրա փողոցները այնպես են դասավորված, որ եղնիկի եղջյուրներ են հիշեցնում։

5․ Քանի որ Լապլանդիան համարվում է Սատնա Կլաուսի հայրենքը, ուրեմն՝ այստեղի ձմեռն էլ պիտի դաժան լինի։ Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1999 թվականի հունվարի 28-ին Պոկո գյուղակում։ Այդ օրը ջերմաչափը ցույց է տվել 51,5 աստիճան սառնություն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել