Դեկտեմբերի 23-ին Դուբայում տեղադրվել է աշխարհում ամենախոշոր Սուրբ Ծննդյան գունդը: Ավելի քան մեկ տոննա քաշով, գրեթե 6.6 մետր բարձրությամբ և 4.7 մ լայնությամբ տոնական զարդարանքը հայտնվել է The Dubai Mall առևտրազվարճանքի կենտրոնի «Star Atrium» տաղավարում:

Այս տոնածառի հսկայական խաղալիքի հեղինակը ամերիկյան դիզայներական Venue Arts ընկերությանն է: Այն հիշեցնում է կեղևից մաքրված նարինջ՝ գույնզգույն շերտերով: Իսկ 15 հոգուց բաղկացած թիմը երկու գիշեր է տրամադրել գունդը հավաքելու և ևս մեկը տեղադրելու համար, գրում է The National-ը:

Նշվում է, որ Դուբայի ամանորյա գունդը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենախոշորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել