Մեզանից շատ քչերը կարող են համարվել ի ծնե բանակցողներ: Այդ պատճառով էլ, երբ գալիս է ժամանակը՝ ինչ-որ բան խնդրել, լինի դա աշխատավարձի բարձրացո՞ւմ, առաջխաղացո՞ւմ, իր ծառայությունների համար ավելի մեծ գի՞ն, թե՞ էլի ինչ-որ մի բան, մենք մեզ կորցնում ենք: Մենք սկսում ենք անհանգստանալ այն մասին, որ մեր բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի:

Սակայն, անկախ այն բանից, թե ինչի եք դուք ուզում հասնել, դուք կարող եք անել ամեն ինչ, ինչ ձեր ուժերի մեջ է, որպեսզի առավելագույնս մեծացնեք բանակցությունները հաջողությամբ ավարտելու քո հնարավորությունները:

Եվ այսպես`

  1. Ոչինչ սրտին մոտ մի ընդունեք ու մի պայմանավորեք ձեր անձով:

Հիշեք, որ բանակցություններն իրենցից գործարք են ներկայացնում: Անկախ այն բանից՝ դուք ընկերության տե՞րն եք, աշխատակի՞ցը, թե՞ էլի ինչ-որ մեկը, ով ընդհանրապես հեռու է գործարար աշխարհից, կարևոր է, որ դուք բանակցությունների ողջ ընթացքում հասկանաք, որ մասնակցում եք գործարքի:

Հաճախ բանակցությունները փակուղի են մտնում, քանի որ բանակցությունների կողմերից մեկը կամ երկուսն էլ ինչ-որ բան իրենց սրտին մոտ են ընդունում: Եվ այսպես, նեղություն քաշեք ու փորձեք ոչ միայն պահպանել պրոֆեսիոնալիզմը, այլև հասկանալ մյուս կողմի տեսակետը: Դա ձեզ թույլ կտա թյուրիմացության առաջացման հնարավորությունները հասցնել նվազագույնի:

  1. Համառ եղեք:

Բանակցությունների ժամանակ կարևոր է չվախենալ առաջարկություններ անել կամ, ընդհակառակը, մերժել դրանք: Համառ եղեք, պնդեք ձեր դիրքորոշումը ու մի ամաչեք քննարկում անել:

Կարևոր է նաև բոլոր առաջադրված պայմանների նկատմամբ ծայրահեղ վերաբերմունք դրսևորել: Եթե, ենթադրենք, ուզում եք մեքենա գնել, մի ընդունեք այն գինը, որը ձեզ պարտադրում են: Օգտվեք արհեստավարժ գնահատողի ծառայություններից, համեմատեք առաջարկված գները մրցակիցների առաջարկած գների հետ ու պնդեք նախնական արժեքն իջեցնելու ուղղությամբ: Եվ մի ընդունեք մերժումը: Ցանկացած բանակցությունների ընթացքում դուք պետք է գործեք ուժի դիրքերից, և այդ պատճառով էլ ձեզ ավելի համառ լինելու հնարավորություն ընձեռեք:

  1. Ձգտեք ավելի մեծ բաների:

Հավանաբար դուք նախկինում ևս լսել եք հետևյալ արտահայտությունը` ձեր առջև մեծ նպատակներ դրեք, ու հաստատ չեք սխալվի:

Դա իսկապես այդպես է:

Լավատեսներն իրականում լավ բանակցողներ են դառնում, քանի որ նրանք չեն վախենում իրենց առջև առավելագույն խնդիրներ դնել ու, գլխավորը, չեն կասկածում, որ կարող են հասնել դրանց: Այդ պատճառով էլ նրանք չեն վախենում առաջարկություններ անել, որոնք համապատասխանում են նրանց այդ հավատին:

Եթե դուք գործատու եք կամ գնորդ, ավելի քիչ գին առաջարկեք, քան սպասում եք: Եթե դուք աշխատակից եք կամ վաճառող, մի վախեցեք ավելի շատ խնդրել, քան սպասում եք ստանալ: Դուք կհայտնաբերեք, որ շատ հաճախ դա աշխատում է ձեր օգտին:

  1. Լսեք:

Մարդկանց մեծ մասը մեծագույն շատախոսներ են, բայց սարսափելի լսողներ: Եթե դուք նրանց թվին եք պատկանում, ձեզ համար օգտակար կլինի իմանալ, թե ինչպես լավ լսող դառնալ, ինչը թույլ կտա ձեզ առավել հաջողությամբ վարել հետագա բանակցությունները:

Ինչու է դա ձեզ պետք: Քանի որ դուք չեք կարողանում ուշադիր լսել, դուք ոչ միայն չեք կարողանա մինչև վերջ լսել մյուս կողմի տեսակետը, այլև բաց կթողնեք կարևոր դետալներ: Եվ առանց ողջ անհրաժեշտ ինֆորմացիայի՝ շատ դժվար է հաջողությամբ ավարտել բանակցությունները:

Հաջորդ բանակցությունների ընթացքում աշխատեք, որ ձեր խոսելու ժամանակը կազմի մյուս կողմի ներկայացուցիչների խոսելաժամանակի կեսը կամ անգամ մեկ երրորդ մասը: Լակոնիկ եղեք ձեր բացատրությունների մեջ և կարողացեք ճիշտ հարցեր տալ:

Ջանքեր գործադրեք այլ մարդու տեսակետն իսկապես հասկանալ փորձելու համար: Դրա համար դուք համբերությամբ պետք է զինվեք:

  1. Բանակցությունները վարեք ուժի դիրքերից:

Սա հավանաբար ամենակարևոր պահերից մեկն է, քանի որ դա ազդում է ձեր վարքագծի ու ողջ բանակցային գործընթացի հեռանկարի վրա:

Ձեզ անհրաժեշտ է յուրաքանչյուր դետալը մանրամասն քննարկել սեփական ուժերի վրա վստահ մարդու զգացողությամբ: Դա նշանակում է, որ դուք երբեք չպետք է բանակցություններ սկսեք` համարելով, որ դա ձեր միակ որոշումն է:Անկախ այն բանից, թե դուք ինչ եք փորձում ստանալ, դուք պետք է ունենաք մի քանի տարբերակ, որոնք դուք կարող եք անհրաժեշտության դեպքում օգտագործել:

Դա ձեզ թույլ կտա ինքնավստահ լինել, և դուք կկարողանաք ձեր գիծը մինչև վերջ տանել, այլ ոչ թե հուսահատության մեջ փոխել տակտիկան, եթե մյուս կողմը պինդ ընկույզ դուրս գա:

Ձեր հակառակորդը միանգամից կհասկանա, որ դուք գտնվում եք հուսահատ վիճակում ու նախաձեռնությունը միանգամից իր ձեռքը կվերցնի: Այդ պատճառով էլ նախքան բանակցությունները սկսելը համոզվեք, որ ձեր ձեռքում ևս մի քանի ուժեղ խաղաքարտեր կան:

  1. Կարողացեք հասկանալ տողատակերը, զգայուն եղեք:

Բանակցություններում 2 կողմ է մասնակցում, որոնք արդյունքում պետք է փոխհամաձայնության գան:

Այդ պատճառով էլ դուք պետք է ոչ միայն լավ լսող լինեք, այլև կարողանաք կարդալ տողամեջերն ու տողատակերը: Ձեզ դրեք ուրիշ մարդու փոխարեն: Ինչ է նա ուզում: Ինչ կստանա դրանից: Ինչի մասին է փորձում պայմանավորվել: Ինչ է դա նրա համար նշանակում:

Եթե դուք բանակցությունների ընթացքում բոլոր այդ պահերին ուշադրություն դարձնեք, դուք կօգնեք մարդուն ստանալ այն, ինչ ինքն ուզում է, ինչի հետևանքով ինքը երջանիկ կլինի պատասխանել փոխադարձությամբ ու ձեզ տալ ձեր ուզածը:

  1. Մի շտապեք:

Բանակցությունը խաղ է. Ու նյարդերն ավելի ամուր կլինեն, նա էլ կհաղթի: Դուք չպետք է շտապեք, քանի որ մյուս կողմը դա անմիջապես կնկատի, ինչից հետո կզգա, որ կարող է բանակցությունները վարել արդեն ուժի դիրքերից` ներկայացնելով ավելի ծանրակշիռ պահանջներ ու դնելով ավելի խիստ ժամկետներ` իմանալով, որ դուք ստիպված կլինեք ընդունել դրանք, եթե ուզում եք ավարտել գործարքը:

Նա, ով շատ ժամանակ ունի, միշտ գտնվում է ավելի շահեկան վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել