Tert.am-ը գրում է.

Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի: Ներկայիս տվյալներով կա 745 տուժած, 30 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է The Guardian-ը:

Ինդոնեզիայի բնական աղետների կառավարման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյի խոսքով՝ զոհերի թիվը, հավանաբար, կշարունակի աճել, քանի որ փրկարարները դեռևս աղետից տուժած ոչ բոլոր տարածքներում են եղել: 

Աղետից ամենաշատը տուժել է Ճավա կղզու Բանտեն մարզի Պանդեգլանգ շրջանը: Գիտնականները կարծում են, որ ցունամիի պատճառ է դարձել Անակ Կրակատաու հրաբխի ժայթքումը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել